Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանը նվիրում է իր բիզնեսը

Հովիկ Աբրահամյանը նվիրում է իր բիզնեսը
09.05.2014 | 23:38

«Երկրում կա անվստահության մթնոլորտ, թե ում ինչքան չեն վստահում, չեմ կարող ասել, մենք փորձելու ենք մեր իրատեսական ծրագրերով, քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել, դա լինելու է: Մենք ունենք նաև մեծ խնդիր տնտեսական ոլորտում, որը շատ կարևորում եմ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ամերիկյան USID կազմակերպության զեկույցը, ըստ որի գործարարները չեն վստահում ՀՀ իշխանություններին, կառավարությանը, դատական համակարգին, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ես ամեն ինչ անելու եմ, որ ստեղծվեն հավասար պայմաններ բոլորի համար: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ներդրող, գործարար հասկանա և տեսնի, որ հավասար պայմաններ են բոլորի համար: Դժվար է լինելու, մեր շատ մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց դա բոլորը պետք է հասկանան: Ես ինձնից եմ սկսելու, իմ մերձավորներից, դա լինելու է սկզբունքային: Դա «մեսիջ» է մեր բոլոր մերձավորներին, գործընկերներին, ընկերներին, յուրայիններին: Ես ստեղծելու եմ հավասար պայմաններ բոլորի համար»,- ասել է նա: Լրագրողների դիտարկմանը՝ իսկ Ձեր բիզնե՞սը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ես իմ բիզնեսները ձեզ կնվիրեմ»:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ